Բլոգ
Ինչպե՞ս դիմավորել Ամանորը արտերկրում սովորելիս
- December 23, 2023
- Posted by: admin
- Բաժին՝ Հետաքրքիր փաստեր
Մի քանի խորհուրդ, թե ինչպե՞ս անցկացնել Ամանորը՝ լինելով ուսանող արտերկրում։
⠀
Սա հրաշալի ժամանակ է նոր ավանդույթներ սովորելու համար։
⠀
Շրջապատված լինելով ամբողջ աշխարհից ժամանած ուսանողներով՝ բաց մի՛ թողեք այդ հնարավորությունը և բացահայտեք տվյալ երկրի ավանդույթները։
⠀
Զարդարեք ձեր կացարանը, հավաքեք ընկերներին և ստեղծեք տոնական մթնոլորտ։
⠀
«Միջազգային» խնջույք կազմակերպեք և հրավիրեք ձեր համակուրսեցիներին։ Պատրաստեք և կիսվեք ձեր ազգային ուտեստներով, սովորեք նոր Ամանորյա քաղցրավենիքներ պատրաստել։
Եվ, իհարկե, զարմացրեք ձեր հյուրերին ավանդական հայկական խոհանոցով։
⠀
Ստեղծե՛ք Ամանորյա հրաշք: Տոնը նշելու լավագույն միջոցը, որպեսզի այն հավերժ հիշվի, օգտակար բան անելն է։
⠀
Ամանորը կարող է հրաշալի առիթ լինել կամավորություն անելու համար։ Այցելեք մանակատներ, ծերանոցներ, ձեռք մեկնեք օգնության կարիք ունեցողներին։ Այսպես դուք ոչ միայն կհիշեք տոները, այլև հաջորդ տարի նոր ընկերներ կունենաք։
⠀
#Edunetwork