Բլոգ
Այս անգամ ծանոթանում ենք Սորբոնի համալսարանի հետ:
Սորբոնի համալսարանը եվրոպայում ամենավաղ ստեղծված համալսարաններից մեկն է. այն հիմնադրվել 12–րդ դարի կեսերին, իսկ պաշտոնապես որպես համալսարան ճանաչվել է 1160–1250 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։
Համալսարանն ունի 100–ից ավելի գիտահետազոտական ինստիտուտ ու կենտրոն, բարձրագույն դպրոցներ, 35 գրադարան և ավելի քան 300 հազար ուսանողներ աշխարհի տարբեր ծայրերից։ 1968 թ-ին Ֆրանսիայում կայացած Ուսանողական հեղափոխությունից հետո համալսարանը երկու տարով փակվել է, ինչից հետո 1970 թ–ին, այն վերակազմավորվել է բաժանվելով 13 ինքնավար համալսարանների, որոնցից յուրաքանչյուրն այսօր ունի իր առանձին անունը։ Փարիզի համալսարանի ամենահայտնի ուսանողներից են եղել քիմիկոսներ և նոբելյան մրցանակակիրներ Պիեռ և Մարի Կյուրիները։