Բլոգ
Բարսելոնայի համալսարանը հիմնադրվել է 1450 թվականին Ալֆոնսո V Մեծահոգի թագավորի հրամանով և համարվում է Իսպանիայի հնագույն ուսումնական հաստատություններից մեկը։ Համարվում է հինգերորդ հնագույն համալսարանն Իսպանիայում և հնագույններից մեկն աշխարհում։ Կարգախոսն է՝ «Ազատությունն ամեն ինչ լույսով է լվանում»։ Կազմված է 18 ֆակուլտետներից և երկու առանձին համալսարանական դպրոցներից։ Համալսարանում սովորում են մոտ 64 հազար ուսանողներ ամբողջ աշխարհից։