Բլոգ
Մագիստրատուրա. Ինչու՞ սովորել
- November 19, 2021
- Posted by: admin
- Բաժին՝ Հետաքրքիր փաստեր
Մագիստրատուրան բարձրագույն կրթության երկրորդ փուլն է բակալավրից հետո։ Արդյո՞ք այն ժամանակի վատնում է, թե՞ուղեգիր դեպի նոր կյանք: Եկեք պարզենք միասին։
• Ստանում եք մասնագիտացված գիտելիքներ։
Մագիստրոսի կոչումը ներառում է առարկայի ավելի խորը ուսումնասիրություն: Եթե բակալավրի ուղղությունները լայն են, ապա մագիստրատուրայում հակառակն է։
Համակարգը հետևյալն է՝ ուսանողը բակալավրում նախ ստանում է ընդհանուր գիտելիքներ, իսկ հետո մագիստրատուրայում դրանք մեկ կոնկրետ ուղղությամբ խորացնում։ Այսպիսով, նա դառնում է կոնկրետ ինչ-որ ոլորտի մասնագետ:
• Կարող եք փոխել մասնագիտությունը։
Երջանիկ են այն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում անել կյանքում։
Պատահում է, որ ուսանողն ավարտում է բակալավրը և հասկանում, որ ժամանակ է վատնել և ինչ-որ բան փոխելու կարիք ունի։ Այս դեպքում դուք կարող եք ընդւոնվել մագիստրատուրա մեկ այլ մասնագիտության համար: Ճիշտ է, դա միշտ չէ, որ հնարավոր կլինի անել։ Ոլորտն ամեն դեպքում պետք է նույնը լինի։
• Մագիստրատուրայում հնարավոր է սովորել և՛ վճարովի, և՛ անվճար հիմունքներով։
Ֆինանսական աջակցության և կրթաթոշակային ծրագրերը անհամեմատ շատ են մագիստրատուրայի համար։
Առավելությունները։
Մագիստրատուրայում սովորելը զարգացնում է նեղ և վերլուծական կարողություններ` հիմք նախապատրաստելով գիտական կամ ղեկավար մասնագիտության համար: Այս որակավորման դեպքում ավելի հեշտ կարելի է հասնել հեղինակավոր աշխատանքի:
Չնայած այն բանի , որ ուսանողների մինչև 50%-ը բակալավրի կոչումով հեռանում է համալսարանից, մոտիվացված ուսանողները շարունակում են ուսումը մինչև մագիստրոսի կոչում ստանալը։ Ընդ որում, նրանք կարող են և՛ խորացնել նախկինում ընտրած մասնագիտությունը, և՛, ինչպես նշեցինք, փոխել այլ մասնագիտության, եթե հաջողությամբ հանձնեն ընդունելության քննությունները ՝ GRE, GMAT, TOEFL, IELTS և այլն։
Գործատուները նախընտրում են մագիստրոսի կոչում ունեցող թեկնածուին: Բացի այդ, մագիստրոսի կոչման դիպլոմը պարտադիր պահանջ է նրանց համար, ովքեր նախատեսում են սովորել ասպիրանտուրայում, օրդինատուրայի ծրագրերում, շարունակել հետազոտությունները և դառնալ գիտական համայնքի ներկայացուցիչ:
Մագիստրատուրայի որակավորումը հիանալի հնարավորություն է ընձեռում 1-2 տարում ստանալ դիպլոմ և դառնալ ավելի մրցունակ աշխատաշուկայում։ Օրինակ, գովազդի և հասարակայնության հետ կապերի բակալավրի կոչում ստանալով, ուսանողը կարող է հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի մագիստրոսի կոչում ստանալ. արդյունքում երեկվա ուսանողը դառնում է զբոսաշրջության և ռեստորանային բիզնեսի պահանջված մասնագետ։
Շատերին կարող է գրավել այն փաստը, որ լրիվ դրույքով մագիստրոսական կրթությունն ունի այնպիսի առավելություններ, ինչպիսիք են՝ հանրակացարանում տեղ գտնելը, ուսանողական քարտով ճամփորդությունների կրճատումը և այլ բոնուսներ:
Միաժամանակ կան բավական մասնագիտություններ, որտեղ բակալավրի կոչումը կարող է հաջողություն ապահովել մասնագիտական ոլորտում։ Օրինակ, երիտասարդ դիզայները կամ ստեղծագործական այլ մասնագիտության ներկայացուցիչը, ստանալով հիմնական կրթություն, բավարար է համարում և մագիստրատուրա սովորելու փոխարեն նախընտրում է ինքնարտահայտվել իր սիրելի աշխատանքում: