Բլոգ
Այս անգամ ծանոթանում ենք Օքսֆորդի համալսարանի հետ:
Օքսֆորդն ամենահին համալսարանն է Մեծ Բրիտանիայում և երկրորդը եվրոպայում՝ զիջելով Բոլոնիայի համալսարանին: Օքսֆորդի առաջին քոլեջները բացվել են դեռևս 13–րդ դարում, սակայն մինչև 1878 թվականը համալարանում ոչ մի կին ուսանող չի եղել: Այս պահին Օքսֆորդն ունի 38 քոլեջ, իսկ ամենահայտնի ուսանողուհիներից մեկը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարիտ Թետչերն է, ով ավարտել է համալսարանի Սոմերվիլ քոլեջը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օքսֆորդ չի ռմբակոծվել, քանի որ Հիտլերը, Անգլիան նվաճելու դեպքում, մտադիր էր մայրաքաղաք դարձնել Օքսֆորդը:
Օքսֆորդի համալսարանը գլխավորել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային աղյուսակը 2017–ին և 2018–ին, որը հրապարակում է Times Higher Education (THE) հանդեսը: Ասում են՝ Օքսֆորդը հրաշալի վայր է գրող դառնալու համար։
Հայտնի գրողներից են՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին («Մատանիների տիրակալը»), Օսկար Ուայլդը, Լուիս Քերոլ («Ալիսան հրաշքների աշխարհում»), Քլայվ Սթեյփլս Լյուիս («Նարնիայի տարեգրություններ») սովորել և ուսանողական տարիներին ստեղծագործել են Օքսֆորդի պատերի ներքո։ Օքսֆորդը նաև դերասաններով է հայտնի, օրինակ՝ Ռոուեն Աթկինսոնը՝ Միստր բինի դերակատարը և էմմա Վաթսոնը նույնպես սովորել են Օքսֆորդում։